
Ապակի և հայելի Հայաստանում
ՀՆԱՐ ՍՊԸ
Որակ, ճշգրտություն և ժամանակակից լուծումներ մեկ տեղում։
ՄԵՐ ՏԵՍԱԿԱՆԻՆ
Մեր տեսականին


Մեր մասին
ՀՆԱՐ ՍՊԸ
2012 թվականից ապակու և հայելու ոլորտում
2012 թվականից «ՀՆԱՐ» ՍՊԸ-ն հաջողությամբ գործունեություն է ծավալում ապակու և հայելու ոլորտում՝ Հայաստանի շուկային առաջարկելով բարձրորակ արտադրանք և մասնագիտական ծառայություններ։
Ընկերությունը ներմուծում է ապակիներ և հայելիներ Իրանի Իսլամական Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից՝ ապահովելով որակի բարձր չափանիշներ։
«ՀՆԱՐ» ՍՊԸ-ն իրականացնում է ապակու և հայելու մշակման ամբողջական տեխնոլոգիական գործընթաց՝ կիրառելով ժամանակակից սարքավորումներ և արտադրական բարձր ստանդարտներ։
Յուրաքանչյուր պատվեր իրականացվում է բարձր ճշգրտությամբ, պատասխանատվությամբ և սահմանված ժամկետներում։
Մեր ծառայությունները՝
- Ապակիների և հայելիների ճշգրիտ կտրում
- Եզրերի հղկում և փայլեցում
- Թեք տաշվածք (ֆացետ)
- Բարդ ձևերի և անհատական նախագծերի մշակում
- Անցքերի բացում և տեխնիկական մշակում
- Ապակիների թրծում (կալիտ)
- Էներգախնայող ապակե փաթեթների արտադրություն
- Ապակե լոգախցիկների նախագծում և պատրաստում
- Լոգասենյակների ապակե բաժանարար պատերի (shower screen) պատրաստում և տեղադրում
Մեր գործունեության հիմքում են որակը, հուսալիությունը, տեխնոլոգիական ճշգրտությունը և հաճախորդի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։
Մենք համագործակցում ենք շինարարական կազմակերպությունների, կահույքի արտադրողների, դիզայներների և անհատ պատվիրատուների հետ՝ առաջարկելով յուրաքանչյուր նախագծին համապատասխան արդյունավետ լուծումներ։
Արին-Բերդի փողոց, 5-րդ նրբանցք 8/1
Վարդաշեն, 6-րդ փողոց 3/4
094 51 51 21
094 021 041





